Հոկտեմբերի 23
Պետք է մինչև վերջ վստահես Ինձ։ Պետք է պատրաստ լինես քո վստահությունը պահելու մինչև վերջին ժամը։
Պետք է ապավինես նույնիսկ այն դեպքում, երբ դու ոչինչ չես կարող տեսնել։ Պատրաստ պետք է լինես, Իմ ծառա Աբրահամի նման, մագլցելու այն նույն Զոհի բլուրը, գնալով հասնելու մինչև վերջին վայրկյանը` նախքան ստանալն Իմ ազատագրումը։
Այս վերջնական փորձառությունը պետք է ապրեն բոլոր նրանք, ովքեր հավատքով են ընթանում։ Պետք է միայն Ինձ վստահել։