Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկրի աղը

Երկրի աղը
24.10.2012 | 00:03

Հոկտեմբերի 24

Տե՛ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն հայտնում Քո պահպանող զորության համար։

Այո՛։ «Պահված Աստծո զորությամբ». այս խոստում է, միևնույն ժամանակ` ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն։
Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել։ Կա նաև պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը, այսինքն` «Աշխարհից անարատ պահված կյանք»։
Ես երաշխավորում եմ նաև նրանց կյանքը, որոնց համար ասել եմ իբրև երկրի աղ։ «Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի։ Այնուհետև ոչ մի բանի պետք չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»։
Ինձ հետ ունեցած սերտ շփումի դեպքում միայն այդ պահպանությունը կիրագործվի ամբողջովին։ Պահպանող զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում, ինչպես ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ այն։ Սքանչելի մի գործ, որ կատարվում է ոչ թե գործունեությամբ, այլ պարզապես իր զորությունը պահպանելով, իր հատկությամբ։

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ