Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային
24.10.2012 | 11:36

Իսրայելի օդուժի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից զոհվել է ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 2 գրոհային, ևս մի քանիսը վիրավորվել են։ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ թիրախ են դարձել այն ուժերը, որոնք պատրաստվում էին հարվածներ հասցնել Իսրայելի ուղղությամբ։
Նշենք, որ երեքշաբթի Իսրայելի վրա արձակվել է մի քանի հրթիռ։ Սահմանի վրա տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է իսրայելցի մի սպա։ Ավիահարվածը հասցվել է Քաթարի էմիրի՝ Գազայի հատվածը լքելուց մի քանի ժամ անց։ Դա վերջին 5 տարվա ընթացքում՝ Գազայի հատվածը ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գրավելուց հետո, արտասահմանյան առաջնորդի առաջին այցն էր այս տարածք։

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ