Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անգործություն չկա

Անգործություն չկա
25.10.2012 | 00:12

Հոկտեմբերի 25

Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա։
ՈՒրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել։ Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք։ Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է։ Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը` դրամը, իր այլասերող բնույթով զգալի դժվարություններ կհարուցի։
Նշանակում է` հարկավոր է օրը օրին ավելի մեծ հաղթանակներ տանել անձի նկատմամբ, որպեսզի հաստատուն դառնա ձեր վստահությունը` վերջնական հաղթանակի համար։ Թեկուզ կարող է և այնպես լինել, որ դուք չտեսնեք ձեր հաղթանակը` աշխարհ ուժերի և զորությունների վրա։
Անգործությունը կվերանա, եթե մարդիկ ճիշտ իրագործեն այս պայմանը։ Իսկ եթե մեկը իսկապես գործ չունի, թող ինքն իրեն հաղթանակող ուժի վերածի, հաղթահարելով նախ իր մեջ եղած հոռին ու չարը, ապա և՛ իր տնեցիների, ապա` իր ողջ շրջապատի։ Այդ ժամանակ նա արդեն կդառնա մի ուժ, որի կարիքը կա և ով պետք է արդեն գործի անցնի։
Պարապ ժամեր չկան Իմ թագավորության մեջ։ Սպասելը իբրև անգործություն կարող է համարվել արտաքին աշխարհի կողմից, սակայն այդ սպասումը կա և կարող է լինել մեծ գործունեության մի ժամանակ` մարդու ներքին կյանքի և իր շուրջը եղող նյութաշխարհի իրականության համար։

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ