Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փլուզում Խանջյան փողոցում

Փլուզում Խանջյան փողոցում
25.10.2012 | 14:09

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10 ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վեց տուժածի: Հավանական է, որ 2 տուժած դեռ կա փլատակների տակ: Շտապօգնության աշխատակիցները երեք տուժածի տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ