Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զոհերից մեկի ինքնությունը պարզվել է, մյուսինը` ոչ

Զոհերից մեկի ինքնությունը պարզվել է, մյուսինը` ոչ
26.10.2012 | 13:02

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել ու ընկել էր հորանը, ինչը պատճառ էր դարձել երկու մարդու մահվան, իսկ 45-ամյա Խաչիկ Եփրեմյանն ու 60-ամյա Գևորգ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին ,Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են 1960 թվականին ծնված Հուսիկ Օհանյանը և 50-ին մոտ, անձը չպարզված մի տղամարդ:

Տեսանյութ

Նորակառույց շենքի վերելակը ընկել է․ կան զոհեր (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ

586">Էս քոթուկը կտրել չի լինի