Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հաղթանակի օրեր

Հաղթանակի օրեր
27.10.2012 | 00:03

Հոկտեմբերի 27

Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր սերը, ձեր ջանքը և ոչ թե թերությունները։ Տեսնում եմ ձեր հաջողությունը, որ ունենում եք ձեր մղած պայքարների մեջ։ Ես այդ հաղթանակ եմ համարում, ընտիր հաղթանակ։ Այն բնավ չեմ համեմատում Իմ մեծ սրբերի մղած տաժանելի պայքարների հետ։
Այդ մի հաղթանակ է, որ ուրախացնում է նաև երկնքի հրեշտակներին և ձեր սիրելիներին, նման այն հատուկ նվաճումներին, որ իբրև իրադարձություն է ընդունվում և ուրախության պատճառ դառնում։ Իմ սիրելիներ, հոգևոր հաջողության ու հաղթանակի օրերը ընդունեք իբրև օրհնված օրեր։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ