Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դարձյալ ձայնը

Դարձյալ ձայնը
31.10.2012 | 00:45

Հոկտեմբերի 31

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները (Սղմ. ՃԺԹ. 105)։

Այո՛, Իմ խոսքը, այսինքն` Սուրբ գիրքը։ Կարդացեք այն, սիրեք այն, ամրացրեք Իմ խոսքերը ձեր սրտի մեջ, գործածեք այն, ինչպես որ լապտերն եք գործածում` ձեր ճանապարհը լուսավորելու համար։
Սակայն հիշեք, Իմ որդիներ, որ Իմ խոսքը ավելին է, քան ասվածը։ Ձայնը, որ խոսում է ձեր սրտին, այն ներքին գիտակցությունը, որ խոսում է Իմ մասին։
Այդ ձայնն է, որ մեղմորեն ու առանձնահատուկ շեշտով խոսում է ձեզ հետ երեկոյի այս նվիրական ժամին։ Նա, որ ամենաբարձր իմացումից էլ ավելին է, ձեր Տերը` ձեր բարեկամը։
«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց ձեր մեջ»։ Ճշմարիտ ճրագ` ձեր ոտքերին և լույս` ձեր ճամփին։

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ