Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հարսանքավորները հոսանքահարվել են

Հարսանքավորները հոսանքահարվել են
31.10.2012 | 12:26

Սաուդյան Արաբիայում հարսանիքի ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածից մահացել է 24 մարդ։ Եվս 42-ը տուժել են։ Ինչպես այսօր հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, ողբերգությունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան։ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հաղորդման համաձայն՝ բարձրավոլտ էլեկտրալարերի սյունն ընկել և հոսանքահարել է այն շինության մետաղյա դուռը, որտեղ անցկացվում էր հարսանյաց հանդեսը։ Առաջացել է խուճապ։ Հյուրերը (մեծ մասը՝ կանայք) նետվել են դեպի ելքը և հոսանքահարվել՝ դիպչելով բարձր լարման տակ գտնվող դռանը։

Դիտվել է՝ 2713

Մեկնաբանություններ