Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը Երևանում

Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը Երևանում
31.10.2012 | 16:28

Վաղը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլոր Կլինկերսի հետ, որն աշխարհին հայտնի է իր յուրօրինակ մարգարտյա զարդերով:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում արվեստագետը կներկայացնի իր աշխատանքները, գործունեությունը և մարգարտյա զարդերի ստեղծման պատմությունը: Հանդիպմանը կհաջորդի հյուրասիրություն Աստղերի հարթակում` ի պատիվ արվեստագետի:
Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի թանգարանի խանութում, որն այսուհետ կդառնա արվեստագետի մարգարտյա զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ