Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռոք և դասական երեկո

Ռոք և դասական երեկո
02.11.2012 | 13:48

Նոյեմբերի 3-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Վահագ Ռաշ բենդ» ռոք խմբի և Ալին Գոյանի համատեղ համերգը:

«Երաժշտության կասկադ» համերգաշարի շրջանակներում կհնչեն Կոմիտասի («Չինար ես», «Գարուն ա», «Ախ, մարալ ջան», «Կռունկ», «Դլե յաման»), Վահագ Ռաշի հեղինակային երգերը («Անհաս մի տենչ», «Լուսամփոփի պես աղջիկ», «Ես կգամ», «Աշնան քամի», «Անուրջներ», «Հեռացիր», «Դառն հուշեր»), արտասահմանյան հանրահայտ զուգերգեր:
Վահագ Ռաշը տեղեկացմամբ` մինչև տարեվերջ երաժշտասերների դատին կհանձնվի «Ախ, մարալ ջան» երգի տեսահոլովակը (Վահագ Ռաշ և Ալին Գոյան), ինչպես նաև «Ես կգամ», «Երանի» երգերի ձայնագրությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ