Մերձավոր Արևելքը վերակառուցելու ծրագրի շրջանակներում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Գազայի հատվածը ձեռք բերել՝ առանց դրա համար վճարելու։ «Մենք մտադիր չենք որևէ բան գնել։ Մտադիր ենք այն ձեռք բերել»,- ասել է Թրամփը Գազայի վրա վերահսկողության մասին, առաջարկելով պաղեստինցիներին դուրս բերել Գազայի հատվածից և տեղափոխել հարևան երկրներ, այդ թվում՝ Հորդանան, առանց վերադառնալու իրավունքի։               
 
  • Մարդն անցնում-գնում է, բայց օդի մեջ դեռ երկար մնում է նրա հոտը

    Մարդն անցնում-գնում է, բայց օդի մեջ դեռ երկար մնում է նրա հոտը

    22.12.2024| 08:12
    Իսկ ես սովորել եմ ցրտին դրսում քնել, սովորել եմ սոված քնել. կուչ եմ գալիս, գրկում եմ հետևի թաթերս, դունչս դնում եմ դրանց վրա ու աչքերս փակում։ Եթե մի քիչ անշարժ մնամ, տաքանում եմ, շատ չէ, բայց արդեն կարելի ա քնել։ Բայց երբ գիշերը շատ ցուրտ ա լինում, ու ես շատ սոված եմ լինում, ինչ էլ անեմ, չեմ տաքանում։ Մի տեսակ, սկսում եմ թմրել։ Թմրած ոտքերով էնքան եմ թափառում, մինչև մի բաց դուռ եմ գտնում, մտնում եմ ներս, ու ցուրտը մի քիչ պակասում ա, էլի կծկվում եմ ու քնում, եթե մարդիկ կամ ուրիշ շները չեն քշում։
  • Արևը սիրում է մեզ, դրա համար էլ էդքան աչք կա մեր էս մի կտոր քարքարոտ հողի վրա

    Արևը սիրում է մեզ, դրա համար էլ էդքան աչք կա մեր էս մի կտոր քարքարոտ հողի վրա

    21.12.2024| 07:37
    Էսօր տարվա ամենակարճ օրն ա։ Վաղվանից օրերը սկսում են երկարել, իսկ մի երկու շաբաթից արդեն տարբերությունը կզգացվի։ Հանկարծ կնկատենք, որ էն ժամին, երբ պետք ա արդեն մութ լիներ, դեռ լույս ա։ Ու չենք հասկանա՝ ինչ անենք էդ ավելացած լույսի հետ, որովհետև արդեն վարժվել ենք կարճ օրվա մեջ ցերեկը տեղավորելուն։ Դեռ ահագին ժամանակ կանցնի, մինչև նորից սովորենք գիշերից ազատագրված լուսավոր ժամերն իմաստավորել ու գումարել ցերեկվա ժամերին։ Մինչև սովորենք, գարունը կգա։
  • Սրանք կուշտ սրճարաններ են, որտեղ գլխավոր տեղն ուտելիքն ու խմելիքն են զբաղեցնում

    Սրանք կուշտ սրճարաններ են, որտեղ գլխավոր տեղն ուտելիքն ու խմելիքն են զբաղեցնում

    20.12.2024| 07:23
    Սրճարանային Երևանն անցյալում ա մնացել, էլ չկա։ Սրճարաններ կան, էն էլ ինչքան, առաջ մի քանիսն էին, հիմա ամեն քայլափոխի են, ու բոլորը լցված են, տեղ չկա, բայց դրանք արդեն էն սրճարանները չեն։
  • Ինձ բաժին ընկած ակնթարթը

    Ինձ բաժին ընկած ակնթարթը

    19.12.2024| 10:37
    Աննկատ եկել եմ, աննկատ էլ կգնամ։ Իմ գալով մի քանի հոգու ուրախացրել եմ, բայց չեմ ուզում՝ գնալով մի քանի հոգու տխրեցնեմ. թող էդ չմարված ուրախությունն իմ նվերը լինի աշխարհին։
  • Մինչև թոռնիկներս նամակ գրել սովորեն

    Մինչև թոռնիկներս նամակ գրել սովորեն

    17.12.2024| 13:03
    Որովհետև Ամանորին քիչ ժամանակ է մնացել, ճիշտ պահն է Ձմեռ պապին նամակ գրելու: Ես, իհարկե, Ձմեռ տատի եմ, բայց առայժմ մի երկու տարի ևս՝ ազատություն վայելող, մինչև թոռնիկներս նամակ գրել սովորեն...
  • Մեր հին, համով լիմոնադը կորավ էդ հազարավոր ըմպելիքների մեջ

    Մեր հին, համով լիմոնադը կորավ էդ հազարավոր ըմպելիքների մեջ

    16.12.2024| 13:39
    Ասում էին՝ Ամերիկայում մեր լիմոնադից շատ ավելի համով մի լիոնադ կա, որը կոչվում էր Կոկա Կոլա։ Դա ինչ-որ հեռավոր, առեղձվածային խմիչք էր, անգամ անեկդոտ կար դրա մասին. -Կոկա Կոլա խմել ե՞ս:
  • Զգում էի, թե գիրքը ոնց էր ինձ փոխում

    Զգում էի, թե գիրքը ոնց էր ինձ փոխում

    15.12.2024| 13:24
    Խնկո Ապոր գրադարանը Թումանյան փողոցում էր՝ Կարապի լճի մոտերքը։ Մի երկհարկանի խարխլված տուն էր՝ ճռճռան աստիճաններով, ճռճռան հատակով։ Ես միշտ գրադարանից մի փոքր գիրք էի վերցնում, գնում էի Կարապի լիճ, կարդում էի, հետո հետ էի գալիս, հանձնում, տեղը մի մեծ գիրք վերցնում ու տուն տանում՝ տանը կարդալու։
  • Քաղաք, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում

    Քաղաք, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում

    14.12.2024| 17:01
    Նյուրնբերգում շատ եմ եղել։ Քաղաքը լավ չգիտեմ, որովհետև միշտ զբաղված եմ եղել, բայց ինչ-որ բաներ տեսել եմ։ Դեռ դպրոցական տարիներից Նյուրնբերգը մեզ թվում ա մի հսկայական դատարան, որտեղ անընդհատ դատում են ֆաշիստներին։ Բայց հենց Նյուրնբերգի կայարանում դուրս ես գալիս գնացքից, տեսնում ես, որ ոչ մի դատարան էլ չկա։ Գողտրիկ, սիրուն քաղաք ա, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում, իսկ փողոց դուրս գալիս չգիտես՝ կոշիկներդ հագնե՞ս, թե՞ հանես։ Միջնադարյան ամրոց կա որի շուրջն էլ աճել ա քաղաքը։ Ամրոցի պարիսպներից մեկի տակ կարմիր լապտերների փողոցն ա, որտեղ տները մեծ ցուցափեղկեր ունեն, իսկ դրանց հետևում գրավիչ շորեր հանած հմայիչ կանայք գայթակղում են գրպանի հետաքրքիր պարունակություն ունեցող տղամարդկանց։ Իմ գրպանի պարունակությունը միշտ բավական ա եղել, որ շահեմ նրանց բարեհաճությունը, բայց ոչ մի անգամ չեմ արել։ Չեմ ուզեցել անցնել ցուցափեղկի մյուս կողմը, ինչպես չես ուզում, ասենք, մտնել Բրեյգելի նկարի մեջ ու խախտել հետաքրքիր կոմպոզիցիան։
  • Օգտագործված տարիների անկելանոց

    Օգտագործված տարիների անկելանոց

    13.12.2024| 09:25
    - Ես իմ գործն արել եմ՝ ամեն ինչ տեղը տեղին՝ ամեն առավոտ քեզ արշալույս եմ նվիրել, ցերեկը՝ արև, գիշերը՝ լուսին ու աստղեր, գարուն եմ բերել, ձնծաղիկ, մանուշակ, ծաղկած բալենի․․․
  • Քաղաքի վերջին տրամվայը, որը գնաց ու էլ չեկավ

    Քաղաքի վերջին տրամվայը, որը գնաց ու էլ չեկավ

    12.12.2024| 09:59
    Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե տրամվայի ռելսերը գնացքի ռելսերից բարակ ու նուրբ են։ Բայց մի օր Կոմիտասի ասֆալտը քանդել էին, ու ես տեսա, որ ռելսերը նույնն են, պարզապես, մեծ մասն ասֆալտի տակ էր թաքնված։ Էդ օրվանից, մի տեսակ, ավելի հարգեցի տրամվային, որ լուրջ ռելսերով էր շարժվում ու գնացքի նման հզոր ազգականներ ուներ, բայց չէր պարծենում, աջուձախ չէր ասում դրա մասին, այլ հանգիստ, իր համար, դանդաղ, զնգզնգալով գնում-գալիս էր քաղաքի փողոցներով։