Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սրբիր տախտակը

Սրբիր տախտակը
08.11.2012 | 00:25

Նոյեմբերի 8

Եղբայրներ, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած` ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները, ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին` Հիսուս Քրիստոսով (Փիլ. Գ. 13։14)։

Մոռացիր անցյալը։ Նրանից միայն զվարթ օրերը հիշիր։ Հիշողությանդ պատկերները սրբիր սիրով, պետք է մոռանալով մերժես այն ամենը, ինչ հաստատված չէ սիրով։ ՈՒրեմն ջնջիր այդ ամենը քո հիշողության էջերից։
Ես խաչի վրա մարդու համար չմեռա, որպեսզի նա շարունակի կրել իր մեղքերի բեռները։ Իմ մասին ասված է. «Նա մեր մեղքերը կրեց իր մարմնի մեջ` խաչափայտի վրա»։
Եթե չմոռանաք այլոց գործած մեղքերը, որ ես Ինձ վրա եմ վերցրել, այդժամ կծանրացնեք Իմ ցավերը։

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ