Նոյեմբերի 9
Ընդունեք Ինձ, իբրև ձեր լավագույն բարեկամը` միաժամանակ անդրադառնալով սքանչելիքներին այդ բարեկամության։ Այն ժամանակ, երբ մարդը սկսում է տալ Ինձ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում` այդժամ նա դառնում է Իմ ճշմարիտ բարեկամը, ինչպես որ Ես` իր։
Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար։ Անհրաժեշտ ու տեղին հարցեր։ Սակայն ամենակարևորը այս հարցն է` մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար։
Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր բարեկամությունը, որ արտահայտում եք` ի սեր Ինձ կատարած գործով։
Մտածեք Իմ այս ասածի մասին, ամուր պահեք այն ձեր մտքում։ Իբրև բարեկամներ, ըմբռնեք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ` վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել սիրո, հասկացողության ու օգնության համար։