Նոյեմբերի 10
Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն, այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը։ Դուք պետք է նոր ուժեր ու նոր զորություններ գործի կանչեք։ Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում։ Ոչ մի բան չպետք է վախեցնի ձեզ, թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դուք հաղթեք նրանց։
Իմ զորությունը սպասում է ձեզ այդտեղ։ ՈՒրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունն ի գործ դրեք։ Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի համարեք` դիմակայելու և հաղթահարելու համար։ Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների դեմ։
Ոտքի կանգնեք հաղթելու համար։ ՈՒզում եմ, որ դուք քայլեք հաղթության ճանապարհով։ Վստահ եղեք. Ես ոչ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել։
«Նրան, ով կարող է փրկել անկումից և մաքրված ներկայացնել ձեզ Նրա փառքի մեծության առջև մեծ ուրախությամբ, վայելում է փառք»։