Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Երկնքի գույները

Երկնքի գույները
11.11.2012 | 00:46

Նոյեմբերի 11

Երբ հետ նայեք, կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը խնամքով ծրագրված էր։ Ամեն ինչ Իմ հայեցողությանը թողեք։ Խճանկարի ամեն մի քարը անհրաժեշտորեն սահմանված իր լավագույն տեղը կգտնի` ամբողջության մեջ կատարյալ օրինակի, որ մտահղացված է վարպետ արվեստագետի կողմից։
Սակայն նրա գույները երկնքի ներկապնակից վերցրած երանգներն են, այնպես որ նայելով չեք կարող տեսնել ամբողջը, մինչև որ չանցնենք վարագույրից այն կողմ։ ՈՒստի, քար առ քար` մասը տեսեք, ամբողջությունը թողեք Մտահղացողին։

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ