Նոյեմբերի 13
Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա. «Ինձ մոտ եկեք» Իմ այս հրավերի վերաբերյալ։ Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրև պարտադրանք, որ պարտավոր են կատարել` Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված. կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին։ «Ինձ մոտ եկեք» խոսքը պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները։ «Ինձ եկեք»` ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար. ամեն տեսակի վախերից ազատագրվելու համար, ձեր պակասությունները լրացնելու համար - լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգևոր։
Հիվանդներ, Ինձ եկեք` առողջանալու համար, անտուններ, տուն ուզեք Ինձնից, միայնակներ, բարեկամներ պահանջեք Ինձնից, տկարնե՛ր, ուժ ուզեք Ինձնից։ Ինձ մոտ եկեք` ամեն ինչի համար։