Նոյեմբերի 16
ՈՒր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ ես եմ, նրանց մեջ (Մատթ. ԺԸ, 20)։
Այս խոստման իրականացումը պահանջեք Ինձնից։ Քանի որ իսկապես, երբ Իմ հետևորդներից երկու հոգի միասին են, Ես նրանց մեջ Երրորդն եմ։ Աշխատեք չսահմանափակել հնարավորությունը Իմ այս խոստումի։
Երբ դուք Իմ անունով մի տեղ եք հավաքված միակամ, միացած իրար հետ Իմ հոգու կապերով, այդտեղ, այդ ժամին Ես ձեզ հետ եմ։ Ես ձեզ հետ եմ ոչ միայն` երբ Ինձ եք գալիս ողջունելու և լսելու Իմ ձայնը, այլ ամեն ժամ, որտեղ էլ որ լինեք։
Հապա մտածեք, թե ինչ է նշանակում այսօրինակ ուժը։ Երբ երկու հոգի միանում են Ինձ ծառայելու համար, նրանք մեծ զորություն ստանալու գաղտնիքին են տիրապետում։