Նոյեմբեր 20
Քո հույսը Տիրոջ մոտ է։ Ինձ վրա դրված քո հույսը օրը օրին թող ավելանա։ Իմացիր` ինչ որ գալիքը քեզ համար ունի պահած, Ինձնից պիտի տա։ Գալիքը` Իմ հետևորդների ապագան չի կարող ուրախ չլինել, չի կարող զվարթությամբ լեցուն չլինել։ Ուստի երկնքի մեջ, թե երկրի վրա, ուր էլ որ լինես, քո ճանապարհը ճշմարիտ հրճվանքի ճանապարհ պիտի լինի։ Զուր մի ջանա գաղտնի խորհուրդների, անըմբռնելի ճշմարտության ու իրականության պատասխանները գտնել։ Սովորիր հետզհետե էլ ավելի մոտենալ ու ճանաչել Ինձ, այդ ճանաչումի մեջ դու կգտնես այն բոլոր պատասխանները, որոնց կարիքը իսկապես ունես այստեղ` երկրի վրա։ Իսկ երբ երես առա երես տեսնես Ինձ բացարձակ հոգևոր աշխարհի մեջ, այն ժամանակ կարիք չես ունենա որևէ բան հարցնելու։ Այնտեղ քո բոլոր պատասխանները կգտնես Իմ մեջ։
Հիշիր, որ Ես երբեմն ուղիղ պատասխանն էի մարդկանց այն բոլոր հարցերի, որ վերաբերում էին Իմ երկնային Հորը և Իր օրենքներին։ Մի հետաքրքրվիր ոչ մի տեսակ աստվածաբանությամբ։ Դու միայն Ինձ ճանաչեր։ Ես Աստծո Բանն եմ։ Աստծո մասին եղած ողջ գիտելիքը կարող ես գտնել Իմ մեջ։ Եթե մարդը չի ճանաչում Ինձ, Իմ բոլոր ասածները անարձագանք կմնան նրա սրտի մեջ։