Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Պարտադրված չէ

Պարտադրված չէ
27.11.2012 | 00:01

Նոյեմբերի 27

Ոչ թե մեր կամքը, այլ Քո կամքը թող լինի, Տեր։

Մարդիկ շատ սխալ են հասկացել Ինձ, նաև Իմ ա՛յս խոսքի մեջ։ Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկի կամքը տրտնջալով դրված լինի Իմ սեղանի վրա։ Իմ ուզածն այն է, որ դուք կամենաք ու սիրեք Իմ կամքը, քանի որ նրա մեջ են ձեր երջանկությունն ու ձեր հոգու հանգիստը։
Երբ տեսնում եք, որ չեք կարող Ինձ թողնել ընտրությունը, այն ժամանակ աղոթք արեք, որպեսզի կարողանաք ոչ թե ընդունել Իմ կամքը, այլ ճանաչել, որ անսպառ է Իմ սերը, և որ ամենալավն եմ ուզում ձեզ և ձեր սիրելիների համար։
Որքան քիչ են ճանաչում Ինձ նրանք, որ կարծում են, թե Ես կամենում եմ Ինձ պարտադրել իրենց։ Մինչդեռ Ես հաճախ եմ իրենց աղոթքներին պատասխանում արագ ու լավագույն ձևով։

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ