Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ճամփորդություն Ինձ հետ

Ճամփորդություն Ինձ հետ
03.12.2012 | 00:04

Դեկտեմբերի 3

Ձեր միտքը զուր տեղը մի ծանրաբեռնեք առեղծվածներով, որ չեք կարող լուծել։ Որովհետև, կարող է այնպես լինել, որ այդ լուծումն այդպես էլ չտրվի ձեզ այս կյանքում։ Հիշեք երիցս ասված Իմ այս խոսքերը. «Շատ բան ունեմ ասելու ձեզ, բայց հիմա չեք կարող հասկանալ դրանք»։ Հանգրվանից հանգրվան, քայլ առ քայլ ընթանալով է, որ կկարողանաք ելնել` վեր տանող ուղիով։
Վստահ եղեք, որ իրոք Ինձ հետ եք ճամփորդում։ Մի այնպիսի ուրախություն կունենաք, որ ծանոթ է միայն նրանց, ովքեր տառապում են Ինձ հետ։ Բայց այդ ուրախությունն արդյունք է ոչ թե տառապանքի, այլ Ինձ հետ ունեցած մտերմության, իսկ այդ մտերմությունը մղում է ստանալ տառապանքից։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ