Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տառապանքի մարդ

Տառապանքի մարդ
04.12.2012 | 00:04

Դեկտեմբերի 4

Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտեր. իր երեսը դարձնելով արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց (Ես, ԾԳ. 3)։

Գիտեմ` որ այս բառերը խփում են քնքուշ լարերին այն սրտերի, որոնք տրամադիր են գեղեցիկը լսելու։ Այս ցավը ցույց է տալիս, որ այդ սիրտը ճանաչում է կարիքները տառապանքի մարդու։ Որ նա արհամարհելի ոչինչ չի տեսնում Մեկի մեջ, որին աշխարհն անտեսեց։ Որ մարդու սիրտը ճանաչում է, ի վերջո, այն մեծ տարբերությունը, որ կա երկնքի արժեքների և երկրի արժեքների միջև։ Համբավը ու ծափահարությունները տրվում են աշխարհի մեծերին, իսկ արհամարհանքն ու մերժումը` Աստծո Որդուն։
Իմ աշակերտները պիտի կարողանան անտեսել աշխարհի չափանիշները և առաջնորդվել միայն երկնքի արժեչափերով։ Բնավ մի փնտրեք մարդկանց գովեստը, ոչ էլ ջանացեք տեսնվել կամ հաշվի առնվել մարդկանց կողմից։ Մարդկանց գովեստները ձեզ համար չեն։ Դուք հետևեք արհամարհված Քրիստոսին։ Ահավասիկ ամբոխը հայհոյում, քարեր է նետում, ծաղրում ու հեգնում է. սակայն այդ լուռումունջ քարկոծվող փոքրիկ խմբի մեջ կա մի ճշմարիտ երջանկություն ու ուրախություն, որի արժեքը անարգող խառնիճաղանջը երբեք չի հասկանա։
Դուք հետևեք քարկոծվող ու ծաղրանքի ենթարկվող այդ փոքրիկ խմբին, որը, ըստ ամենայնի, բաղկացած է աննշան, ծիծաղելի ու արհամարհելի մարդկանցից։ Այնուհանդերձ, դուք դրանցից մեկը եղեք, որ կարողանաք զգալ Աստծո վեհությունը, ներկայությունը Նրա, ով արհամարհվեց ու մերժվեց մարդկանցից։ Ծափահարությունները կամ ճակատը պճնող ծաղկեպսակը` կնսեմացնեն, անշուշտ, այդ վեհությունը։
Երբ ծանրություններ եք կրում, երբ զրկվում եք մարդկային ամեն տեսակի օգնությունից, մոտեցեք, շատ ավելի մոտ եկեք տառապանքի մարդուն։ Զգացեք Իմ ձեռքի սիրալիր հպումը ձեր ձեռքին, լուռ, բայց հավատարմությունից մղված այդ շարժումը։ Ես վիշտը ճանաչեցի։ Չկա ցավող մի սիրտ, որի հետ Իմ սիրտը չցավի։ «Արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց»։

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ