Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Փորձություններ ակնկալեք

Փորձություններ ակնկալեք
06.12.2012 | 00:38

Դեկտեմբերի 6

Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը, ինչպես դու արեցիր անապատի մեջ։

Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը։ Այլ կերպ ասած` տարանջատել այն ձեզնից։
Երբեք մի մտածեք, թե փորձությունը արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան, այլ ամեն ինչից առաջ պետք է իմանաք, եթե լսել եք ձայնս. «Երկինքը բացված տեսավ ու ձայն լսեց». և ճանապարհ եք ելել` կատարելու հոգիներն Ինձ բերելու առաքելությունը, պետք է ակնկալեք հզոր հարձակումներ թշնամու կողմից, որ կջանա ամեն գնով վհատության հասցնելով` անգործության մատնել ձեզ և արգելք լինել ձեր առաքինի գործերին։ Նման հարձակումները թող ձեզ անակնկալի չբերեն։
ՈՒրեմն երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ, համոզված եղեք, որ դրանք բոլորը ծրագրված են չարի կողմից` հակառակվելու համար Ինձ։ Այդ ժամանակ Իմ սիրո զորությամբ դուք պետք է հաղթեք փորձությանը։

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ