Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կյանքի կերակուրը

Կյանքի կերակուրը
07.12.2012 | 00:01

Դեկտեմբերի 7

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք։

Սրանք Իմ խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին։ Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու վսեմ միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն են տիրապետում, և երբ զորությունը, կյանքը, կենսական ուժը մեկից անցնում են մյուսին։
Կերակուրը սնուցում է մարմինը։ Իսկ Աստծո կամքի կատարումը զորությունն ու սնունդն է կյանքի։ Կերակրվիր այդ սննդով։
Հոգու սովը առաջանում է Իմ կամքը թերի կամ առանց հաճույքի կատարելիս։ Աշխարհը որքա՜ն շատ է խոսում սովահար մարդկանց մասին։ Իսկ ի՞նչ ասել հապա սովահար հոգիների մասին։
ՈՒրեմն` Իմ կամքը կատարելը թող քո կերակուրը լինի։ Այդպես դու զորություն ու մեծ ուժ կստանաս։

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ