Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իմ թագավորությունը

Իմ թագավորությունը
08.12.2012 | 00:49

Դեկտեմբեր 8

Դրանցից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ: (Հովհ. ԺԴ, 12)

Երբ Ես երկրի վրա էի, Ինձ հետ առնչվող շատ մարդկանց համար Իմ գործը ձախողված ու տապալված էր լիովին: Նույնիսկ Իմ աշակերտները երբեմն տարակուսանքով ու երբեմն էլ զարմանքով էին հետևում Ինձ: Երբ նրանք թողեցին Ինձ ու փախան, պատճառը ոչ այնքան Իմ թշնամիներից ունեցած վախն էր, որքան այն համոզումը, որ Իմ առաքելությունը, որքան էլ որ գեղեցիկ լիներ, ձախողվել է:
Եվ հակառակ այն ամենի, որ հայտնել ու սովորեցրել էի իրենց, հակառակ վերջին ընթրիքի ժամանակ արած Իմ մտերիմ հայտարարությունների՝ նրանք գաղտնորեն փայփայում էին այն հույսը, որ երբ վերջին ժամը հնչի, երբ փարիսեցիների ատելությունը խոսքից գործի վերածվի, այն ժամանակ Ես վճռական գործողություններ սկսելու փող կհնչեցնեմ և Իմ բազմաթիվ հետևորդների գլուխն անցած՝ կհաստատեմ Իմ երկրավոր Թագավորությունը: Իսկ երբ այսպես չեղավ, Իմ աշակերտներից անգամ նրանք, ովքեր իսկապես հույս ունեին Իմ Հոգևոր Թագավորությունը տեսնելու, մտածեցին, որ նյութաշխարհի ուժերը՝ Ինձնից շատ ավելի զորավոր դուրս եկան:
Հիշեք, որ Ես եկա հիմնելու մի Նոր Թագավորություն. Այո, Թագավորություն: Եվ այդ Թագավորության մեջ ապրողները պետք է կարողանային անել շատ ավելի զորավոր գործեր, քան Ես էի կարողացել անել: Ճիշտ է, որ երկրի վրա դեռևս ոչ ոք Ինձնից ավելի մեծ Զորություն չի կարողացել ցույց տալ. ոչ ոք Ինձնից ավելի մեծ կյանքով չի ապրել, բայց երբ մարդիկ ճանաչեին Իմ Աստվածությունը, այդժամ Իմ Անունով մեծամեծ գործեր կատարելու հնարավորություններն ու առիթները կավելանային: Երկրի վրա կատարելիք Իմ Գործը այս էր – Իմ շուրջը հավաքել Իմ Թագավորության կորիզը և նրանց սովորեցնել թագավորությանս ճշմարտությունները: Այդ ճշմարտությունների մեջ պետք է ապրեին ու գործեին նրանք:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ