Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հոգսերից ազատ

Հոգսերից ազատ
12.12.2012 | 00:51

Դեկտեմբերի 12

Կատարյալ սերը դուրս է մղում վախը։

Սերն ու վախը չեն կարող միատեղ ապրել։ Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ։ Չարն ուժեղ է, և վախը չարի ամենահզոր ուժերից մեկն է։ Հետևաբար, թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ լինել վախի ազդեցությունից, մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար։
Ահավասիկ Ես սեր եմ, որովհետև Աստված սեր է, և Ես ու Հայրը մեկ ենք։ Նշանակում է` վախը վանելու և կատարյալ սեր ձեռք բերելու համար հարկավոր է Ինձ ներս առնել կյանքի մեջ և էլ ավելի մոտենալ Ինձ։ Դուք կարող եք հեռու վանել երկյուղը Իմ ներկայությամբ և Իմ անունով։
Ինչո՞ւ վախենալ ապագայից, երբ Հիսուս ձեզ հետ է լինելու։
Ինչո՞ւ վախենալ աղքատությունից. Հիսուս հոգալու է ձեր բոլոր կարիքները։ Եվ այսօրինակ պատասխան կա ձեր յուրաքանչյուր վախի համար։
Չպետք է թույլ տալ, որ վախը ներս խուժի։ Խոսեք Ինձ հետ։ Մտածեք Իմ մասին։ Սիրեք Ինձ։ Այդժամ Իմ զորության գիտակցությունն այնքան ուժգին կհամակի ձեզ, որ այլևս ոչ մի վախ չի կարողանա տիրել ձեր մտքին։ Իմ սիրո մեջ լինելով` զորավոր եղեք։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ