Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ԱՄՆ դպրոցում 20 երեխայի են սպանել

ԱՄՆ դպրոցում 20 երեխայի են սպանել
15.12.2012 | 14:57

Երեկ 20-ամյա Ադամ Լանզան Կոնեկտիկուտ նահանգի «Սենդի Հուք» տարրական դպրոցում սպանել է 27 մարդու։ Նրանցից 20-ը 5-10 տարեկան երեխաներ են: ԱՄՆ-ում սուգ է հայտարարված: «…Ես ինքս հայր եմ և ինձ համար դժվար է իմանալ այս մասին… Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերջ տանք դպրոցներում հրաձգությունների դեպքերին»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ելույթի ժամանակ Օբաման չի կարողացել զսպել արցունքները:
Տեղի ունեցածի կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի վարչապետները, Ֆրանսիայի նախագահը։
Դեպքի պահին կրթօջախում է գտնվել ավելի քան 600 աշակերտ։ Տղամարդը, որ այս ամենն իրականացրել է, սպանվել է։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ