Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հրաշքներ տեսեք

Հրաշքներ տեսեք
18.12.2012 | 00:20

Դեկտեմբերի 18

Ձեր մտածումների ճանապարհը թող երկարի ու հասնի Իմ թագավորության սրտին։ Այնտեղ Իմ շտեմարանների անբավ հարստությունները տեսեք և ունենալու պարզ ցանկությամբ ձեռք դրեք դրանց վրա։
Հրաշալի բաներ տեսեք, սքանչելի բաներ խնդրեք, հիասքանչ բաներ վերցրեք ձեզ հետ։ Մի մոռացեք, որ այս գեղեցիկ հողագունդը, որի վրա ապրում եք դուք, լինելուց-գոյանալուց առաջ սոսկ մի մտածում էր Աստծո մտքի մեջ։ Պատկերացրեք` ինչպես ձեր մտքի մի անկյունը կարող է աճել ու վերածվել Տիրոջ դրախտի` Բեթանիա տանը, ուր կարող եմ գալ և Ինձ հետ բերել աղքատներին ու Իմ բարեկամներին` զրուցելու ու հանգստանալու համար։

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ