Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ընկճում և վհատություն

Ընկճում և վհատություն
20.12.2012 | 00:37

Դեկտեմբերի 20

Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ։ Կռվեք նրա դեմ Իմ անունով։ Վախը, անգամ ամենաչնչին վախը, կրծում ու մաշեցնում է սիրո այն լարը, որ Ինձ կապում է ձեզ հետ։ Որքան էլ թույլ լինի այդ հոգեմաշ ահը, այնուամենայնիվ, կարողանում է ժամանակի ընթացքում այնքան բարակացնել այդ լարը, մինչև վհատությունը կամ մի որևէ այլ հարված հասնի ու կտրի այն։ Եթե այդ փոքր վախերը չլինեին, սիրո կապերը կկարողանային դիմանալ։ ՈՒրեմն մերժեք, հեռու վանեք վախը։
Վհատությունը կամ ընկճումը վախի վիճակներ են։ Նրանց դեմ էլ անզիջում պայքար մղեք։ Ընկճվածությունը վախի ճնշումն է։ ՈՒրեմն ճանաչեք ու դիմակայելով հաղթեք նրան։ Ահ, Իմ սիրո համար, ձեր հանդեպ ունեցած Իմ մեծ սիրո համար մարտնչեք, սիրեք ու շահեք ճակատամարտը։

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ