Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Քենիայում միջցեղային բախումներից երեխաներ ու կանայք են զոհվել

Քենիայում միջցեղային բախումներից երեխաներ ու կանայք են զոհվել
21.12.2012 | 15:33

Ավելի քան 30 մարդ է մահացել Քենիայի հարավ-արևելքում հողագործների և հովիվների միջև տեղի ունեցած բախումից։ Զոհերի թվում 5 երեխա և 5 կին են։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Քենիայի մասնաճյուղը։
Բախումները սկսել են, երբ Պոկոմո ցեղի հողագործները ներխուժել են գյուղ, որտեղ բնակվում են Օրմա ցեղախմբի ներկայացուցիչները։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները զինված էին հրացաններով։ Նրանք հրի են մատնել 45 տուն։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այստեղ միջցեղային բախումների հետևանքով 110 մարդ է զոհվել։
Փորձագետները նշում են, որ երկու ցեղերի միջև հարաբերությունների սրումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է 2013թ. մարտին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրություններով։

Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ