Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իլհամ Ալիևը նպատակահարմար չի համարում մաքսային միությանն անդամակցելը

Իլհամ Ալիևը նպատակահարմար չի համարում մաքսային միությանն անդամակցելը
27.12.2012 | 22:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին: Լրագրողի հարցին, թե ինչո՞վ Ադրբեջանին կվնասի Մաքսային միությանն անդամակցելը կամ միասնական տնտեսական տարածքը, Իլհամ Ալիևը պատասխանել է.

-Մտածել է պետք ոչ միայն, թե ինչով կվնասի, այլև` ինչով կօգնի: Եվ այս հարցում մենք, անկեղծ ասած, մեզ համար առանձնապես մեծ օգուտներ չենք տեսնում: Մյուս կողմից` մեր երկրի տնտեսական վիճակը բավականաչափ կայուն է: Տարադրամի բավականաչափ պահուստ ունենք, և դիվերսիֆիկացված տնտեսություն, լիակատար ինքնաբավ ենք, հարուստ բնական պաշարներ ունենք, նավթագազատարների բազմաճյուղ ցանց, աշխարհագրական դիրք, տրանսպորտային հաղորդակցություն: Այսինքն` լավից լավը չեն փնտրում: Այդ պատճառով էլ եթե մենք տեսնենք, որ ռեալ հեռանկարներ կան ավելի լավը ունենալու, ցանկացած միավորման մեջ կմտնենք, այդ առումով մենք տաբուներ չունենք:
-Չմիանալն առայժմ դիրքորոշու՞մ է:
-Ընդհանուր առմամբ` այո:

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ