Դեկտեմբերի 28
Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ զգանք Քո մոտիկությունը։
Ահավասիկ այստեղ եմ։ Իմ ներկայությունը զգալու չափազանց պահանջ մի ունեցեք։ Այն զգալու համար չարաչար խնդրելը հավասար է «նշան խնդրելու»։ Այդ պահանջի պատասխանը նույնն է, ինչ-որ տվեցի, երբ երկրի վրա ինձնից «նշան խնդրեցին»։ (Հովնան մարգարեի նշածից բացի, ուրիշ նշան չպիտի տրվի)։
Թանձր վարագույր կա կախված անհավատի տեսողության առջև։ Հավատացյալի համար այդ վարագույրը ժամանակավոր է, որովհետև հաջորդելու է փառավոր հայտնությունը։
Ձեր զգացածն ու կարծիքը բնավ էական չեն։ Կարևորն այն է, թե իրականում ով եմ Ես, ով էի և ով պիտի լինեմ ձեզ համար հավիտյան։ Ես հարուցյալ Տերն եմ։ Զգալը, որ Ես ձեզ հետ եմ, կարող է կախված լինել անցողիկ մի տրամադրությունից, իրադարձության փոփոխությունից, սոսկ մի աննշան բանից։
Իրադարձություններն Ինձ վրա չեն ազդում։ Երբ Իմ խոսքն ասված է, նշանակում է կիրականանա։ Ես այստեղ եմ` միացած ձեզ մտերիմ ու ջերմ բարեկամությամբ։