Դեկտեմբերի 29
Գործը և աղոթքը երկու հզոր ուժեր են, որոնք պիտի ապահովեն ձեր հաջողությունը։ Հաջող ընթացքը ձեր գործի և Իմ գործի։
Քանի որ աղոթքը, հավատավոր աղոթքը հիմնված է այն համոզումի վրա, որ Ես գործում եմ ձեզ համար, ձեզ հետ և ձեր մեջ։ ՈՒրեմն առաջ ընթացեք ուրախ տրամադրությամբ ու արի կեցվածքով։ Ես ձեզ հետ եմ։ Ձեր կատարած գործը մարդկանց համար կարող է անկարելի թվալ, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է։