Հունվարի 1-ի առավոտյան ամուսինը մտնում է տուն:
-Որտե՞ղ էիր,- հարցնում է կինը:
-Ընկերոջս տանը: Մի քիչ շատ խմեցինք, տաքսի էլ չկար: Կարող ես զանգել՝ ստուգել:
-Եվ կզանգեմ,-ասում է կինն ու սկսում համարներ հավաքել:
Պարզվում է՝ Նոր տարվա գիշերն ամուսինն անցկացրել է միաժամանակ 6 ընկերոջ տանը, իսկ 4-ի մոտ նա դեռ քնած է: