Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ճանապարհը կբացվի

Ճանապարհը կբացվի
03.01.2013 | 02:13

Հունվարի 3

Իսկ նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը (Ես. Խ. 31)։

Դուք պետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք։ Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը` Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս։ Ձեր հույսը դրեք Ինձ վրա, խաղաղվեք։ Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից։ Ամենամեծ հաղթահարող ուժը սերն է։ Մի՛ վախեցեք, Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի։
Առվակներ, խողովակներ եղեք։ Իմ հոգին կհոսի ձեր միջով և իր ընթացքի ժամանակ աննկատ կառնի ու կտանի անցյալի ողջ դառնությունը։
Քաջ եղեք. Աստված սիրում է ձեզ։ Աստված կօգնի, Աստված կմարտնչի, Աստված կշահի հաղթանակը։ Պիտի տեսնեք, ճանաչեք և ուրախանաք. ճանապարհը կբացվի. այն, ինչ Իմ սերը մտածել ու ծրագրել է, կտեսնեք, որովհետև այն հայտնի կդառնա ձեզ օրըստօրե։ Միայն թույլ տվեք, որ սովորեցնեմ ձեզ. տղեկի պես եղեք, տղան չի հարցնում ծրագրերի մասին, այլ ուրախությամբ ընդունում է այն։

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ