Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Մի՛ ծրագրիր

Մի՛ ծրագրիր
04.01.2013 | 01:59

Հունվարի 4

Տեր, Քո ճանապարհը ցույց տուր մեզ, որ քայլենք քո շավիղներով։ Սովորեցրու մեզ ու առաջնորդիր Քո ճշմարտությամբ։

Ամեն ինչ լավ է։ Հրաշալի բաներ են քեզ սպասում։ Մի՛ սահմանափակիր Աստծուն։ Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ։
Արմատախիլ արա ես-ը` քո ընթացքը կասեցնող այդ խոչընդոտը։ Նախապես ծրագրեր մի՛ կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի։ Դեն նետիր վաղվա բեռը։ Մեծ բեռներ կրողը Քրիստոսն է։ Դու չես կարող կրել Իր բեռը։ Նա միայն կամենում է, որ դու կրես օրվա քո բաժին բեռի մի մասը միայն։

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ