Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Գաղտնի մարգարիտը

Գաղտնի մարգարիտը
07.01.2013 | 03:59

Հունվարի 7

Բարեհաճությամբ նայիր մեզ, ով Տեր. ե՞րբ կտեսնենք «Երկիրը, որ շատ հեռու է». թեպետ այժմ իսկ մոտ է` տեսնող աչքի ու լսող ականջի համար։

Սպասիր։ Հրաշքների երկինքը կբացվի։ Զգաստացիր. դողա Աստծո երկյուղից։ Առանց ցնցվելու ոչ ոք չի կարող կանգնել հավիտենության շեմի վրա։ Ես քեզ հավիտենական կյանք կտամ. անվճար մի պարգև, հրաշալի շնորհ, որ է կյանքը անսահման դարերի։
Լռությամբ է գալիս թագավորությունը։ Ոչ ոք չի կարող ստույգ իմանալ, թե երբ է հայտնվում այն մարդու մեջ. միայն արդյունքից` պտուղներից է այն հայտնի դառնում։ Լուռ մնա և լսիր։ Կարող է նաև այնպես լինել, որ երբեմն ոչ մի պատգամ չստանաք, բայց դուք դարձյալ իրար մոտ եկեք։ Եթե ոչինչ էլ չլինի, ապա ամենաքիչը հոգևոր ջերմ մթնոլորտ կունենաք։
Լռությամբ է գալիս թագավորությունը։ Սովորիր լռություն պահպանել. «Աստված լռության մեջ է խոսում»։ Լռությունը կամ մեղմ հովը. այս երկուսն էլ իրենց մեջ կարող են պատգամներ ունենալ Իմ ասելիքը սրտին հասցնելու, թեկուզ ո՛չ ձայնով ու ո՛չ բառերով։ Քո ամեն բառը կամ մտածումը կարող է ընկնել ու մարգարիտի նման մնալ գաղտնարանում մի ուրիշ սրտի. ինչը և, անհրաժեշտության դեպքում, կրողը իբրև գանձ կգտնի և ճանաչելով կանդրադառնա նրա արժեքին։
Շատ մի ջանա կատարել, այլ եղի՛ր։ Ես ասացի. «Կատարյալ եղե՛ք» և ոչ թե` կատարեք կատարյալ բաներ։ Աշխատիր լավ ըմբռնել այս ճշմարտությունը։
Անհատական ճիգերն առանձնապես ոչ մի օգուտ չեն տա։ Այստեղ կարևորը տիեզերական հոգին` Իմ հոգին է։ Սևեռվիր այս մտածումի վրա և խոկումի նյութ դարձրու։ Այս ճշմարտությունը ընկալելու համար ամբողջ մի կյանքի տևողություն հարկավոր եղավ սրբերին։

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ