Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սերը երբեմն փակում է դուռը

Սերը երբեմն փակում է դուռը
08.01.2013 | 00:47

Հունվարի 8

Ապրել կյանքը` հաղորդակից լինելով Ինձ հետ, դեռևս չի նշանակում զերծ մնալ դժվարություններից, այլ կարողանալ խաղաղ լինել անգամ դժվարությունների մեջ։ Ես երբեմն առաջնորդում եմ` դռները փակելով։ Սերը, ինչպես որ բաց է անում դռները, այդպես էլ փակում է ըստ անհրաժեշտի։
ՈՒրախությունը արդյունքն է` Իմ կամքին հավատարիմ կերպով համակերպվելու. նույնիսկ այն ժամանակ, երբ չկան պատճառներ ուրախ լինելու։ Պողոսը` Իմ ծառան, լավ էր յուրացրել փակված դռների այս դասը, երբ ասում էր. «Մեր այս թեթև չարչարանքները, որ կրում ենք կարճ ժամանակով, պատրաստում են մեզ համար գերազանց ու հավիտենական փառքի երանությունը»։ Նշանակում է` դու էլ երբեմն մերժումներ ակնկալիր, մինչև որ այս դասը լավագույնս սովորես։ Այս է կատարելությանը տանող միակ ճանապարհը։ ՈՒրախությունը պտուղն է հանդարտության։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ