Հունվարի 10
Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն հավիտենական կյանքը, որ տալիս եմ բոլոր Ինձ հավատացողներին, այդ նոր կյանքը կփոխի քո ողջ էությունը, կդառնա քո գոյության իմաստը, խոսքերը` որ դու կխոսես, ազդեցությունը` որ դու կունենաս։
Այս ամենը հավիտենական նկարագիր կստանա, որովհետև կբխի քո մեջ եղած կյանքից, որ Իմ կյանքն է - հավիտենական կյանքը. այնպես որ, այս հատկությունները կապրեն հավիտյան։ Հիմա դու տեսնում ես, թե որքան մեծ ու հրաշալի է` հավիտենական կյանք ունեցող հոգու գործը։ Իր բառերը, իր ազդեցությունն անվերջ շարունակվում են դարերի միջով։
Հարկավոր է խորհել այս ճշմարտությունների մասին, որ Ես եմ քեզ տալիս։ Սրանք մակերեսային իրողություններ չեն, այլ գաղտնի գանձեր են Իմ թագավորության, ծածկված ու պահված թանկագին մարգարիտները։ Քո մտքում խոկա ու խորհրդածիր այս խոհը, սրանք քո սրտի ու մտքի գործը դարձրու։