ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Շնորհակալություն նեղությունների համար

Շնորհակալություն նեղությունների համար
12.01.2013 | 01:05

Հունվարի 12

Պետք է ասես. «Շնորհակալ եմ քեզ» ամեն ինչի համար, մինչև անգամ ծանր նեղությունների ու մտահոգությունների դեպքում։
ՈՒրախությունը քո ողջ էությամբ Իմ հանդեպ ունեցած շնորհակալության արտահայտությունն է։ ՈՒրախացիր, ցնծա։ Հայրը սիրում է իր զավակներին երջանիկ տեսնել։
Ես քեզ շատ բաներ կսովորեցնեմ. հաղորդիր այդ ամենն ուրիշներին։ Ամեն մի ճշմարտություն ինքնին թանկարժեք մի քար է։ Հոգու աղքատությունն ապրող քո խեղճ բարեկամն ուրախությամբ կընդունի այն, ուրեմն տուր մեկ հատ սրան, մեկ հատ` նրան։
Իմ կողմից տրված յուրաքանչյուր ճշմարտության համար որոնիր ու գտիր սրտի բնակարան։ Ես քեզ բազմաթիվ նոր ճշմարտություններ կհայտնեմ։ Գործածիր այն ամենը, որ տալիս եմ քեզ։ Օգնիր ուրիշներին։ Մեծապես ցանկանում եմ ճանապարհ գտնել` մոտենալու համար յուրաքանչյուր մեկի սրտին ու կյանքին, որպեսզի ամեն մեկը հույսով ու մեծ ակնկալիքով աղաղակի. «Ամեն. արի՛, Տեր Հիսուս»։

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ