Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Մասոնները» հերքում են

«Մասոնները» հերքում են
14.02.2013 | 17:46

Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյանի` նախօրեին արված հայտարարություններն առ այն, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպել են մասոնները, ինչպես նաև այն, թե մասոնները ֆինանսավորում են մեկ այլ թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, ստոր հերյուրանք են, իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն վարկաբեկելու ազատ որմնադիրների գործունեությունը, ինչպես նաև ապակողմնորոշելու մասոնական ընտրազանգվածը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Քնքշանք մասոնական օթյակը ձեռնպահ է մնում առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրված որևէ թեկնածուի սատարումից, իսկ ազատ որմնադիրներն իրենց քաղաքացիական կեցվածքը կարող են դրսևորել իրենց խղճի մտոք: Հայտարարում ենք նաև, որ ազատ որմնադիրներն առհասարակ հակված չեն ոչնչացնել խորհրդանիշներ, հատկապես այնպիսի տիեզերական նշանակության, ինչպիսին Պարույր Հայրիկյանն է:
Օգտվելով առիթից, հայտարարում ենք նաև, որ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գլխարկին հայտնված ազատ որմնադիրների խորհրդանիշը գլխարկի վրա հավանաբար հայտնվել է պատահաբար, ոչ` դավադիր ճանապարհով: Համենայն դեպս, Ա. Ղուկասյանի գլխարկի վրա հայտնված խորհրդանիշը Քնքշանք մասոնական օթյակի մութ ծրագրերի արգասիք չէ:
Տեղեկացնում ենք նաև, որ կապված Սուրբ Պետրոսի գահից Բենեդիկտոս XVI-ի հրաժարականի հետ` Քնքշանք մասոնական օթյակն այժմ զբաղված է ոչ թե ՀՀ նախագահական ընտրությունների խնդիրներով, այլ` առաջիկայում նախատեսված Կոնկլավի կազմակերպչական աշխատանքներով, ուստի Հայաստանի քաղաքացիներին առաջարկում ենք զերծ մնալ ընտրությունների համատեքստում ազատ որմնադիրների անվան շահարկումից:

Հարգանքներով`
Քնքշանք հայկական մասոնական օթյակի մամլո դիվան

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ