Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խիստ նկատողություն մետրոպոլիտենի տնօրենին

Խիստ նկատողություն մետրոպոլիտենի տնօրենին
03.04.2013 | 13:22

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:

Մետրոպոլիտենի կայարանի տարածքում, առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ