Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տեխասում ուսանողը դանակահարել է 15 մարդու

Տեխասում ուսանողը դանակահարել է 15 մարդու
10.04.2013 | 11:29

Տեխասում ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու դանակով վիրավորած ուսանողի։ Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնից ոչ հեռու գտնվող Սայփրես քաղաքի Lone Star կոչվող քոլեջում։ Հարձակումը գործել է նույն քոլեջի 21-ամյա ուսանողը։ Ականատեսները նշում են, որ հանցագործը շրջում էր քոլեջի տարածքում գտնվող շենքից շենք և հարձակվում մարդկանց վրա։ 4 տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց ուղղաթիռով։ Քոլեջի տարածքում գտնվողները տարհանվել են։ Ոստիկանությունը դեպքի վայրում կատարում է ուսումնասիրություններ։

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ