Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կորեական թերակղզում իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ

Կորեական թերակղզում իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ
10.04.2013 | 11:30

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ։ Նա Հյուսիսային Կորեային կրկին կոչ է արել հրաժարվել «սադրիչ հայտարարություններից»։
Ավելի վաղ Սեուլի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի հասցեին սպառնալիքներով հանդես եկող Փհենյանը Հարավային Կորեայում գտնվող արտասահմանցիներին նախազգուշացրել է, որ վերջիններս ռազմական հակամարտության դեպքում պետք է մտածեն նահանջի ճանապարհի մասին։

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ