Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սկսել է Մուբարաքի դատական գործի վերանայումը

Սկսել է Մուբարաքի դատական գործի վերանայումը
13.04.2013 | 18:08

Այսօր մեկնարկում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատական գործի վերանայումը։ 2012թ. Մուբարաքը և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին դատապարտվել էին ցմահ ազատազրկման 2011թ. հակակառավարական ցույցերին սպանված խաղաղ բնակիչների մահվան հետ առնչություն ունենալու համար։
Թեև Մուբարաքն այդպես էլ չի ընդունել իր մեղքը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարյուրավոր մարդկանց մահը չկանխելու համար։
Այժմ Եգիպտոսի նախկին նախագահը գտնվում է հոսպիտալում, որտեղ բուժման կուրս է անցնում։

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ