Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը
15.04.2013 | 00:48

Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը։ Ըստ նախնական տվյալների՝ 50-ամյա Մադուրոն ստացել է ձայների 50, 76 տոկոսը, իսկ նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 49,07 տոկոս քվե։
Ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ Նա երկիրը կղեկավարի 6 տարի։

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ