Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԱԿ-ը կարող է դադարեցնել Սիրիային տրվող օգնությունը

ՄԱԿ-ը կարող է դադարեցնել Սիրիային տրվող օգնությունը
17.04.2013 | 12:45

Հնարավոր է՝ ՄԱԿ-ը մի քանի շաբաթվա ընթացքում մասամբ դադարեցնի Սիրիայի հակամարտությունից տուժածներին հատկացվող օգնությունը։ Պատճառը միջոցների սղությունն է և երկրում տիրող իրավիճակը։ «Բնակչության պահանջներն աճում են, մինչդեռ ավելին անելու մեր հնարավորությունները սպառվում են անվտանգության, Սիրիայի ներսում առկա սահմանափակումների և ֆինանսական սղության պատճառներով։ Մենք շատ մոտ ենք մարդասիրական օգնության դադարեցմանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները կոչ են անում երկրների քաղաքական ղեկավարությանը պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի ապագայի և սիրիացի ժողովրդի համար և հասնել հակամարտության քաղաքական հանգուցալուծման։
ՄԱԿ-ն օգնել է սիրիացի ավելի քան մեկ միլիոն փախստականների օթևան գտնել Հորդանանում, Իրաքում, Լիբանանում, Թուրքիայում և այլ երկրներում։ ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ցուցաբերում ավելի քան 5,5 միլիոն սիրիացիների։

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ