Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանն ակնկալում է համաձայնագրերի շուտափույթ վավերացում

Հայաստանն ակնկալում է համաձայնագրերի շուտափույթ վավերացում
20.04.2013 | 13:16

Ապրիլի 19-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոնտգոմերին ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի համաձայնագիրը: Ստորագրումից հետո Էդուարդ Նալբանդյանն ասել է. «Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»: Հիշեցնելով, որ 2011-ի հոկտեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվել է շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական ու աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը, նա ասել է. «Մենք ակնկալում ենք 2012 թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ