Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդը հրաժարական է տալիս

Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդը հրաժարական է տալիս
20.04.2013 | 13:25

Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունից հետո ինքը հրաժարական է տալու Իտալիայի դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Ավելի վաղ Բերսանին, որ համարվում էր երկրի վարչապետի ամենահավանական թեկնածուն, հայտարարել էր իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ խորհրդարանը չսատարեց նախագահի պաշտոնում իր կողմից ներկայացված երկու թեկնածուներին։
Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի լիազորությունների ժամկետն ավարտվում է մայիսին։ Բերսանիի հրաժարականը կխորացնի Իտալիայում քաղաքական ճգնաժամը, որ առաջացել է փետրվարին այստեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։ Իտալիայի օրենսդիր մարմինը բաժանվել է երեք հատվածի, և ուժերից ոչ մեկը չունի համապատասխան ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար։

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ