Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիգերիայում բախումներից 185 մարդ է մահացել

Նիգերիայում բախումներից 185 մարդ է մահացել
22.04.2013 | 12:15

Նիգերիայի հյուսիսում ավելի քան 185 մարդ է մահացել գրոհայինների և զինվորականների միջև տեղի ունեցած բախումից։ Բախման հետևանքով ավերվել է մոտ 2000 տուն։ Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, Չադի հետ սահմանամերձ Բագա քաղաքը մի քանի ժամ ենթարկվել է հրետակոծության։ Տեղի բնակիչները լքել են բնակավայրը և ապաստան գտել հարևան անտառներում, իսկ վերադառնալուն պես գտել են իրենց տներն ավերված, իսկ փողոցներում՝ մարդկանց ու կենդանիների դիակներ։

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ